Լազար Սամարջիչը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն

«Ուդինեզեի» կիսապաշտպան Լազար Սամարջիչը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա սերբի հետ պայմանագիրը հաշվարկվելու է մինչեւ 2028 թվականի ամառ, աշխատավարձը կկազմի 1,8 մլն եվրո։

Հաղորդվում էր, որ «Ինտերը» համաձայնել է Սամարջիչի տրանսֆերին 15 մլն եվրոյի դիմաց։

Անցած մրցաշրջանում Սամարջիչը Ա Սերիայում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։