Մադրիդի «Ռեալը» Կառլո Անչելոտտիին փոխարինող է գտել

Մադրիդի «Ռեալը» շարունակում է դիտարկել Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին որպես Կառլո Անչելոտտիին փոխարինելու առաջնահերթ տարբերակ, հայտնում է OKDiario-ն։

Աղբյուրի համաձայն՝ հիմնական սցենարը Ալոնսոյի նշանակումն է 2024 թվականին, երբ ավարտվում է Անչելոտտիի պայմանագիրը մադրիդցիների հետ։ Իրավիճակը կարող է փոխվել, եթե իտալացին հեռանա ակումբից 2023/24 մրցաշրջանի ընթացքում։ Այդ ժամանակ ակումբը կարող է գլխավորել Ռաուլը։

Օգոստոսի սկզբին «Բայերը» հայտարարեց Ալոնսոյի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելու մասին: Իսպանացին թիմը գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ ակումբն անցկացրել է 37 խաղ՝ տարել 17 հաղթանակ, կրել 10 պարտություն և 10 հանդիպում ավարտել ոչ-ոքի։