Մարկո Վերատիի ապագայից նոր տեղեկություն կա

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է մնալ ներկայիս թիմում՝ չնայած Սաուդյան Արաբիայի հետաքրքրությանը, հաղորդում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իտալացուն տեսնում է կիսապաշտպանության գծում առանցքային ֆուտբոլիստ:

Ակումբը նույնպես մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վերատին արդեն պայմանավորվել է «Ալ-Հիլալի» հետ երեք տարվա պայմանագրի շուրջ։