Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել Անգլիա

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է պատրաստում 28-ամյա գերմանացու համար։ Բացի այդ, ֆուտբոլիստին հավակնում է նաև «Յուվենտուսը»։

Գորեցկան «Բավարիայում» հանդես է գալիս 2018 թվականից։

Անցած մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։