«Չելսին» մոտ է 18-ամյա բրազիլացու հետ պայմանագիր կնքելուն

«Սանթոսի» հարձակվող Դևիդ Վաշինգտոնը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները մտադիր են 18-ամյա բրազիլացու գործարքն ավարտին հասցնել հաջորդ շաբաթ։ Հաղորդվում էր, որ «Չելսին» ֆուտբոլիստի համար կվճարի 20 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Սանթոսում» է 2023 թվականից։ Բրազիլիայի առաջնության ինը խաղում հարձակվողը դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։