Հայտնի է դարձել, թե որ պայմանի դեպքում Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա»

Հայտնի է դարձել, թե ինչ պայմանով ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն` 31-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ կատալոնական ակումբ, եթե հարձակվող Ուսման Դեմբելեն տեղափոխվի ՊՍԺ: Նեյմարը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», իսկ փարիզցիները նրան չեն կապում, քանի որ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին նրա հետ հույսեր չի կապում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյո՞ք բրազիլացին կհամաձայնի նվազեցնել իր աշխատավարձը «Բարսելոնա» վերադառնալու համար, և արդյո՞ք Չավին հավատում է նրա պրոֆեսիոնալիզմին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հրաժարվել է հարձակվողին վարձակալելու տարբերակից։

Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նա «Բարսելոնայից» փարիզյան թիմ է տեղափոխվել 2017 թվականին։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը փարիզցիների կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։