Լեանդրո Պարեդեսը կարող է տեղափոխվել լոնդոնյան թիմ

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հայտնում է Standard-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները հետևում են 29-ամյա արգենտինացուն այն բանից հետո, երբ ակումբին չհաջողվեց ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին։

Պարեդեսը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Յուվենտուսում»։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: