Գարեթ Սաութգեյթ․ «Նա պետք է որոշում կայացնի»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ:

«Եթե նա չի լինում թիմի մեկնարկային կազմում, ապա պետք է որոշում կայացնի և շատ շտապ։ Այս առումով ոչինչ չեմ կարող ասել, գուցե պետք է հեռանալ»,- մարզչի խոսքերն է մեջբերում TalkSPORT-ը։

Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա մանկունիանցիների կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ առանց գոլի։