«Լոկոմոտիվը» հաստատել է «Վերդերի» հետ բանակցությունները Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ

«Լոկոմոտիվի» սպորտային տնօրեն Դմիտրի Ուլյանովը հաստատել է «Վերդերի» հետ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունների մասին։

«Թիկնիզյանի շուրջ բանակցություններ. Երկրորդ առաջարկը ստացանք «Վերդերից»: Դա 4 միլիոն եվրոյից քիչ էր»,- ասել է Ուլյանովը SE-ին:

Ավելի վաղ Tuttomercatoweb-ը հայտնել էր, որ գերմանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 4 միլիոն եվրո։ Մոսկովյան ակումբը մտադիր է հայ պաշտպանի վաճառքից վաստակել առնվազն 5 մլն եվրո։