Ռուսլան Մալինովսկին կարող է հեռանալ «Մարսելից»

«Մարսելի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա ուկրաինացին իր տեղափոխությունից հետո չի ոգեշնչել ակումբի ղեկավարությանը։ Սպասվում էր, որ նա կկարողանա փոխարինել Դիմիտրի Պայեին:

Մալինովսկին հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Մարսելում»: Թիմի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։