Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնել է, թե ինչու չի կարողացել խաղալ «Չելսիում»

«Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնել է, թե ինչու չի կարողացել խաղալ «Չելսիում»։

««Չելսիում» մեծ տարբերություն կար՝ համեմատած այն բանի հետ, թե ինչպես էին ինձ ընդունում «Բարսելոնայում»՝ և՛ անձնակազմի, և՛ ֆուտբոլիստների մակարդակով։ «Չելսիում» կոնտեքստը մի փոքր այլ էր, քանի որ իմ նորամուտը հիմնականում պայմանավորված էր Թոմաս Տուխելի պատճառով, որը մեկ շաբաթ անց հեռացվեց: Այնպես որ, համատեքստը ճիշտ չէր, և ինձ համար հեշտ չէր: Սա իր ազդեցությունն ունեցավ, հետո, կարծում եմ, այլ խնդիրներ կային՝ ոչ իմ մեղքով, այլ բնույթի։ Եվ ես այլևս չխաղացի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։

34-ամյա գաբոնցին հուլիսի վերջին պայմանագիր է ստորագրել «Մարսելի» հետ։ Անցած մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։