Գոնսալու Ռամուշը կարող է տեղափոխվել եվրոպական գրանդ

«Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշը շուտով կարող է դառնալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ կողմերը համաձայնեցնում են ֆուտբոլիստի տրանսֆերի վերջնական մանրամասները։ Բուժզննում դեռ նշանակված չէ։ Ակումբները քննարկում են պարտադիր գնով վարձակալության հնարավորությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռամուշին առաջարկվել է պայմանագիր մինչև 2028 թվականը։