Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆրանսիացուն ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Բավարիան»։
Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 50 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլային փոխանցման հեղինակ։