«Բարսելոնան» որոշում է կայացրել Սերժինյո Դեստի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» ցանկանում է բաց թողնել թիմի պաշտպան Սերժինյո Դեստին, հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները ցանկանում են վաճառել 22-ամյա ֆուտբոլիստին 10 միլիոն եվրոյով կամ վարձակալությամբ տրամադրել նրան։

Հիշեցնենք, որ Դեստը «Բարսելոնայում» է 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Միլանում»:

Դեստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։