Յուրգեն Կլոպը կոպիտ է արձագանքել ակումբի երկրպագուների ինքնագրի խնդրանքին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կոպիտ է արձագանքել ակումբի երկրպագուների ինքնագրի խնդրանքին «Բավարիայի» հետ ընկերական խաղում 3։4 հաշվով պարտվելուց հետո, հայտնում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ երկրպագուները Կլոպից ինքնագիր են խնդրել ավտոբուս նստելուց առաջ, ինչին մասնագետը կտրուկ պատասխանել է. «Շատ արագ, խնդրում եմ։ Ես իսկապես ժամանակ չունեմ»:

Միևնույն ժամանակ, մարզաշապիկը Կլոպին փոխանցելու ժամանակ երկրպագուներից մեկը գցեց այն, ինչը նույնպես դուր չեկավ մասնագետին, և նա ավելացրեց. «Եվ դու պետք է պահե՞ս այս մարզաշապիկը»:

Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 11-ին։

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից։ Մասնագետի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: