СONFERENCE LEAGUE. «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով զիջեց «Արիսին» ու դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» համառ պայքար մղեց «Արիսի» դեմ։

Առաջին խաղի համեմատ՝ երկրորդ խաղում երևանյան ակումբը չկարողացավ խաղի թելն իր ձեռքում պահել։ Մրցակիցը կարողանում էր ավելի շատ գոլային պահեր ստեղծել ու հետզհետե մեծացնել ճնշումը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում «Արիսը» տուգանային հարվածով կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել, որը դարձավ դիմակայության համար կարևոր գնդակ։

«Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 1։1 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Արիսի» դեմ առաջին խաղում։

Կոնֆերենցիաների Լիգա

«Արիս» – «Արարատ-Արմենիա» 1։0 (0։0)

1։0 Ֆաբիանո Լեյսման (80)