Պեդրին հայտարարել է, որ «Բարսելոնայի» նպատակը Չեմպիոնների Լիգայում հաջողության հասնելն է

Պեդրին հայտարարել է, որ «Բարսելոնան» ցանկանում է հաջողության հասնել Չեմպիոնների Լիգայում։

– «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը ցույց է տալիս, որ գործերը լավ են ընթանում:
– Մինչ այդ մենք պարտվեցինք «Արսենալին», ուստի կարեւոր էր հաղթել: Նույնիսկ եթե դա նախամրցաշրջանային է, Էլ-Կլասիկոն Էլ-Կլասիկո է: Դեռ վաղ է եզրակացություններ անելու համար, բայց կարևոր էր մրցաշրջանի մեկնարկից առաջ այդքան լավ զգացողություն ունենալը։

– Հիմա այս «Բարսելոնան» ինչի՞ համար կարող է պայքարել:
– Մենք պայքարելու ենք բոլոր գավաթների համար։ Անցյալ տարի մենք կարողացանք հաղթել Լա Լիգան և Սուպերգավաթը, բայց Չեմպիոնների Լիգայում մեզ ոչինչ չհաջողվեց։ Այդ իսկ պատճառով դա մեր գլխավոր նպատակն է»,- ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը։