CONFERENCE LEAGUE. Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Արիսի» դեմ խաղում

Կոնֆերենցիաների Լիգայի որակորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի Պրեմիեր Լիգայում երրորդ հորիզոնականը զբաղեցրած «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ կմրցի հունական «Արիսի» դեմ:

Հայտնի է երևանյան թիմի մեկնարկային կազմը. Վսևոլոդ Երմակով, Ալեմաո, Խուլիո Բուենո, Կասիո Շեիդ, Էդգար Գրիգորյան, Օբիերո, Ադրիանո Կաստանեյրա, Կարեն Մուրադյան, Արթուր Սերոբյան, Վիլֆրիդ Էզա, Տենտոն Յենե։