Մարտին Բրեյթվեյթը կարող է հեռանալ «Էսպանյոլից»

Դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը կարող է հեռանալ «Էսպանյոլից» և կարիերան շարունակել իսպանական մեկ այլ ակումբում, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ժիրոնան»: Հնարավոր գործարքի գումարը կարող է կազմել մոտ հինգ միլիոն եվրո։

«Էսպանյոլի» և 32-ամյա հարձակվողի միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։