Էդուարդ Սպերցյանը որակազրկվել է

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը որակազրկվել է FONBET Ռուսաստանի գավաթի երկու խաղով։

Հուլիսի 27-ին «Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղում սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Սպարտակին»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գավաթի խաղարկության հերթական տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում կմրցի Մոսկվայի «Դինամոյի» հետ։