«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, թե ում է համարում ֆավորիտը Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում։
«Բացառությամբ «Մանչեսթեր Սիթիի», մնացած ակումբների շանսերը հավասար են։ Պրեմիեր Լիգայի մյուս բոլոր ակումբները պայքարում են եվրոպական մրցաշար դուրս գալու համար: «Լիվերպուլը» նրանցից մեկն է»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Անցած մրցաշրջանում չեմպիոն դարձավ «Մանչեսթեր Սիթին», երկրորդ տեղը գրավեց «Արսենալը», իսկ լավագույն 3-ը եզրափակեց «Մանչեսթեր Յունայթեդը»։