Մարկոս ​​Ալոնսո. «Ուսման Դեմբելեն դեռ ոչինչ չի ասել թիմին»

«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն անդրադարձել է Ուսման Դեմբելեի՝ «Պարի Սեն Ժերմեն» հնարավոր տեղափոխությանը։

«Դեմբելեն դեռ ոչինչ չի ասել թիմին։ Եթե ​​այս մասին պաշտոնապես չի հայտարարվել, ապա այս տեղեկությունը կարելի է հերթական բամբասանք համարել։ Տեսնենք, թե ինչ կլինի մոտ ապագայում։ Ամեն տարի ֆուտբոլիստները տեղափոխվում են նոր թիմեր, որտեղ պետք է հարմարվեն և առաջ շարժվեն»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն համաձայնել է հինգ տարվա պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ։