«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանայի գործակալը խոսել է Պրեմիեր Լիգայի ակումբների հետաքրքրության մասին։
«Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ։ Ապրիլին մոտ շատ ակումբներ հետաքրքրված էին նրանով: «Թոթենհեմը» հարցում է ուղարկել, «Չելսին» մեծ հետաքրքրություն է ցուցաբերել։
Հանդիպումներ եղան Լոնդոնում, «Չելսիի» ներկայացուցիչները նույնպես հանդիպեցին «Ինտերի» հետ, բայց դարպասապահը ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»»,- գործակալի խոսքերը մեջբերում է Calciomercato-ը։
Հիշեցնենք, որ Օնանան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ինտերից»։