Պեդրին անդրադարձել է իր ապագային

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է «Պարի Սեն Ժերմենի» իր նկատմամբ հետաքրքրության մասին։

«Շատ բաներ կպահանջվեն ինձ «Բարսելոնայից» հեռացնելու համար: Խոսակցություններն ինձ չեն հետաքրքրում, ես ցանկանում եմ մնալ այստեղ։ Ես դեռ երկար տարիներ կմնամ այստեղ, կխաղամ իմ երազանքների ակումբում։ Իմ նպատակն է դառնալ թիմի ավագը և հանդես գալ այս կարգավիճակով նոր «Կամպ Նոուում»»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է Պեդրիով։