ՊՍԺ-ն որոշում է կայացրել Բերնարդու Սիլվայի տրանսֆերի վերաբերյալ

ՊՍԺ-ն այլևս չի փորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային, հայտնում է La Parisien-ը։

28-ամյա պորտուգալացին այս ամառ փարիզցիների գլխավոր տրանսֆերային նպատակներից էր, սակայն անգլիական ակումբը երկու անգամ մերժել է ՊՍԺ-ի առաջարկը։

Նշենք, որ Սիլվայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։