«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Մատեո Կովաչիչը խոսել է «Լայպցիգի» պաշտպան ՅոՇկո Գվարդիոլի հնարավոր տեղափոխության մասին:
«Նա պատրաստ է գալ «Մանչեսթեր Սիթի»։ Նա կարող է գալ այստեղ, սովորել և դառնալ լավագույնը։ Ես կցանկանայի, որ նա գա: Ես Յոշկոյի լավ ընկերն եմ։ Լավ կլիներ, որ իմ կողքին խորվաթ լիներ»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ջեք Գուգանը։
Կովաչիչը «Սիթի» է տեղափոխվել այս ամառ:
Գվարդիոլը «Լայպցիգում» հանդես է գալիս 2021 թվականից։ «Լայպցիգը» ավելի վաղ տեղեկացրել էր «Մանչեսթեր Սիթիին» Գվարդիոլի տրանսֆերային գործարքն ավարտելու վերջնաժամկետի մասին: