Նաիր Թիկնիզյան․ «Մեկ աչքով խաղալն ինձ միայն օգնեց»

«Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանը աչքի վնասվածք է ստացել ՌՊԼ-ի երկրորդ տուրի՝ «Ֆակելի» դեմ խաղի առաջին խաղակեսում։ Ֆուտբոլիստի խոսքով՝ կռվի թեժ ժամանակ նա սկզբում նույնիսկ ոչինչ չի նկատել, և միայն ընդմիջման ժամանակ է պարզվել, որ աչքը սկսել է ուռչել։

«Լոկոմոտիվը» հաղթեց 4։1 հաշվով, իսկ Թիկնիզյանը հանդիպման երկրորդ կեսում դուբլի հեղինակ դարձավ։

«Ի՞նչ է աչքը: Ճիշտն ասած՝ չհասկացա, թե ինչ եղավ։ Ընդմիջմանը մտա հանդերձարան, տղաներն ասացին, որ աչքս սկսել է ուռել։ Ըստ երևույթին՝ խաղի ինչ-որ դրվագում աչքս ստացել է հարված, բայց չեմ զգացել այդ և շարունակել եմ խաղալ։ Հանդերձարանում իսկապես աչքերս ուռան, երկրորդ խաղակեսն անցկացրի մեկ աչքով։ Բայց դա ինձ միայն օգնեց (ծիծաղում է): Ըստ երևույթին, մեկ աչքը երկուսից լավ է: Լուրջ, սրանք բոլորը մանրուքներ են. մենք անընդհատ հպվում ենք իրար, մենք այս սպորտով ենք զբաղվում, ուրեմն սա ոչինչ է»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։