Հայտնի է, թե Չեմպիոնների Լիգայում որտեղ իր տնային հանդիպումները կանցկացնի «Շախտյորը»

Դոնեցկի «Շախտյորը» համաձայնել է Չեմպիոնների Լիգայի տնային հանդիպումներն անցկացնել Գերմանիայում, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ուկրաինական ակումբը կխաղա Համբուրգի «Վոլսկպարկստադիոն» մարզադաշտում։

Այս մարզադաշտը պատկանում է Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող տեղի «Համբուրգին»։ Վերջին անգամ մարզադաշտը Չեմպիոնների Լիգայի խաղ է ընդունել 2006 թվականին։

Անցած մրցաշրջանում «Շախտյորը» Չեմպիոնների Լիգայի տնային հանդիպումներ է անցկացրել Վարշավայում: