IDBank Պրեմիեր Լիգա. «Փյունիկը» հաղթանակի հասավ «Ալաշկերտի» նկատմամբ

IDBank Պրեմիեր Լիգայի նոր մեկնարկած առաջնությունում Երևանի «Փյունիկը» արտագնա հանդիպում անցկացրեց Երևանի «Ալաշկերտի» դեմ։ Եղիշե Մելիքյանի սաները կարողացան 0:2 հաշվով հաղթել «Ալաշկերտին»։

Առաջնության առաջին խաղերից մեկում Վահե Գևորգյանի թիմը բավականին համարձակ ֆուտբոլ ցույց տվեց, սակայն հասկանալի է նաև այն, որ այս երկու թիմերը առաջիկայում Եվրագավաթային ծանր հանդիպում ունեն։

«Փյունիկը» համեմատաբար ավելի լավ էր գործում ու կարողացավ առաջին կեսում գոլ հեղինակել, ևս մեկը երկրորդ կեսում ու հաղթել։ Նշենք նաև, որ հանդիպման 76-րդ րոպեին «Ալաշկերտի» Միմիտոն կարմիր ստացավ։

IDBank Պրեմիեր Լիգա

«Ալաշկերտ» – «Փյունիկ» 0:2 (0:1)

0:1 Էդգար Մալաքյան 37 (11 մետրանոց)

0:2 Հովհաննես Հաարությունյան 87