Անդրե Օնանան նախատել է Հարի Մագուայերին սխալ փոխանցման պատճառով

Անդրե Օնանան դժգոհ է մնացել «Բորուսիայի» հետ հանդիպման դրվագներից մեկում Հարի Մագուայերի խաղից։

ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային շրջագայության շրջանակներում ընկերական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:3 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»: Երկրորդ խաղակեսի դրվագներից մեկում Հարի Մագուայերը թույլ փոխանցում կատարեց Քրիստիան Էրիկսենին, որի արդյունքում գոլային պահ ստացավ «Դորտմունդի Բորուսիան»։

Օնանան, ով փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, շեղեց Սեբաստիան Ալլերի հարվածը, իսկ հետո սաստեց Մագուայերին այդ դրվագում իր վատ խաղի համար: