Ուգոչուկվու Իվուն երրորդ անընդմեջ պաշտոնական հանդիպումն է անցկացրել «Ռուբինի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հերթական հանդիպումն է անցկացրել ռուսական «Ռուբինի» կազմում։ «Ռուբինը»  Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում մրցում էր «Օրենբուրգի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

«Ուրարտուի» նախկին կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն երրորդ անգամ անընդմեջ ընդգրկված էր կազանյան թիմի մեկնարկային կազմում։ Նա երրորդ ամբողջական հանդիպումն է անցկացնում նոր թիմում։

«Օրենբուրգի» դեմ խաղում Իվուն փոխանցումների 86% ճշգրտություն է ցույց տվել (30/35)։ Բարձրից կատարած 6 փոխանցումներից 4-ը հասել է հասցեատիրոջը։ Կատարել է մեկ սրող փոխանցում։