Մադրիդի «Ատլետիկոն» կարողացավ հաղթել «Մանչեսթեր Սիթիին» ընկերական խաղում (VIDEO)

Իսպանական Մադրիդի «Ատլետիկոն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» ընկերական հանդիպում անցկացրին։ Թիմերը խաղացել են Սեուլի «Սանգամ» մարզադաշտում։ «Ատլետիկոն» հաղթեց 2-1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 66-րդ րոպեին բացել է «Ատլետիկոյի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։ Ութ րոպե անց կիսապաշտպան Յանիկ Կարասկոն ապահովեց իսպանական թիմի առավելությունը։ 85-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը «Սիթիի» միակ գոլ խփեց այս խաղում։

Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 2022/23 մրցաշրջանն ավարտեց մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում։ Թիմը 38 խաղից հետո վաստակել էր 77 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն։ Խոսեպ Գվարդիոլան 38 խաղից հետո վաստակել էր 89 միավոր։

Խաղի տեսությունը՝ ստորև։