Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Լուկաս Էրնանդեսը խոստովանել է, որ չի կասկածում ակումբ տեղափոխվելու հարցում, ինչպես նաև նշել է, որ կցանկանար մտնել փարիզյան թիմի պատմության մեջ՝ նրա հետ նվաճելով բոլոր հնարավոր գավաթները։
«Արդյո՞ք ես անմիջապես համաձայնեցի պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ: Այո, ինձ համոզեցին ակումբի հետաքրքրությունը, նրա հավակնությունները և այն նախագիծը, որը ղեկավարությունը ցանկանում է իրականացնել։ Այդ մասին խոսել եմ հարազատներիս հետ։ Ես նույնպես շատ հավակնոտ եմ, ուստի կփորձեմ մտնել ակումբի պատմության մեջ։ Ոչ թե լեգենդ դառնալու, այլ ՊՍԺ-ի հետ ամեն ինչ հաղթելու համար»,- Էրնանդեսի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
27-ամյա Էրնանդեսը ՊՍԺ է տեղափոխվել Մյունխենի «Բավարիայից»: Պաշտպանի համար փարիզյան ակումբը վճարել է 45 մլն եվրո: