Ջորդան Հենդերսոնը պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող անգլիացի ֆուտբոլիստն է

Այսօր՝ հուլիսի 27-ին, հայտնի է դարձել, որ «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կտեղափոխվի սաուդյան «Ալ-Իթիֆադ»։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նոր թիմում ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 36 մլն ֆունտ (42 մլն եվրո), ինչը կազմում է շաբաթական 700 հազար ֆունտ ստերլինգ։

Հենդերսոնը պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող Անգլիայի ֆուտբոլիստն է:

Այս պահին ազգային հավաքականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Մարկուս Ռեշֆորդն է, ով «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական 350 հազար ֆունտ է ստանում։

Ջորդան Հենդերսոն – 700.000 ֆունտ

Մարկուս Ռեշֆորդ – 375.000

Ջեյդոն Սանչո – 350.000 ֆունտ

Ռահիմ Սթերլինգ – 325.000 ֆունտ

Ջեք Գրիլիշ – 300.000 ֆունտ