«Բենֆիկայի» հարազատ «Դա Լուշ» ստադիոնում՝ լիսաբոնյան ակումբի արծիվների հետ (VIDEO)

Նկարահանումների նպատակով Պորտուգալիայում եղած ժամանակ «Պրոֆֆուտբոլին» հաջողվեց պայմանավորվել նաև «Բենֆիկայի» ղեկավարության հետ՝ լիսաբոնյան ակումբի մարզադաշտում՝ «Դա Լուշում» և թանգարանում նկարահանումներ կատարելու համար:

Նկարահանումների ընթացքում էլ ծանոթացանք «Բենֆիկայի» խորհրդանիշ համարվող երեք արծիվների՝ Վիտորիայի, Գլորիայի և Լուշի  հետ:

Էքսկլյուզիվ նկարահանման իրավունքով կատարած բազմաթիվ տեսանյութեր կգտնեք «Պրոֆֆուտբոլի» Յութուբյան ալիքում: