Նկարահանումների նպատակով Պորտուգալիայում եղած ժամանակ «Պրոֆֆուտբոլին» հաջողվեց պայմանավորվել նաև «Բենֆիկայի» ղեկավարության հետ՝ լիսաբոնյան ակումբի մարզադաշտում՝ «Դա Լուշում» և թանգարանում նկարահանումներ կատարելու համար:
Նկարահանումների ընթացքում էլ ծանոթացանք «Բենֆիկայի» խորհրդանիշ համարվող երեք արծիվների՝ Վիտորիայի, Գլորիայի և Լուշի հետ:
Էքսկլյուզիվ նկարահանման իրավունքով կատարած բազմաթիվ տեսանյութեր կգտնեք «Պրոֆֆուտբոլի» Յութուբյան ալիքում: