СONFERENCE LEAGUE. «Արարատ-Արմենիան» տանը ոչ-ոքի խաղաց «Արիսի» դեմ դժվարին պայքարում

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» համառ պայքար մղեց «Արիսի» դեմ։

Տեղ-տեղ հայկական ակումբը կարողանում էր իր ձեռքը վերցնել խաղը։ Հենց խաղասկզբում էլ Արթուր Սերոբյանի անցումից ու փոխանցումից հետո Վիլֆրիդ Էզան բացեց խաղի հաշիվը։

Վարդան Մինասյանի սաները, սակայն, չկարողացան երկար պահել առավելությունը։ Մի քանի րոպե անց «Արսիը» հավասարեցրեց հաշիվը։

Խաղի մեծ մասը հունական թիմն առավելություն ուներ ու պահերը նրանց ևս վտանգավոր էին։

Կոնֆերենցիաների Լիգա

«Արարատ-Արմենիա» – «Արիս» 1:1 (1:1)

1։0 Վիլֆրիդ Էզա (11)

1։1 Լուիս Պալմա (20)