СONFERENCE LEAGUE. «Ալաշկերտը» նվազագույն հաշվով զիջեց «Դեբրեցենին»

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» մրցում էր «Դեբրեցենի» դեմ։ Վահե Գևորգյանի տղաները կարողացան վատ հանդիպում չանցկացնել, սակայն չկարողացան արտագնա խաղից առաջ լավ հաշվով ավարտել խաղը։

Խաղի մեծ մասում «Դեբրեցենը» տիրում էր գնդակին։ Նրանք առաջին խաղակեսում ունեցան բազում գոլային պահեր, բայց չկարողացան գտնել Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում մրցակիցը կարողացավ գոլի հեղինակ դառնալ, որը հաղթական եղավ։ Խաղավերջում «Ալաշկերտը» ճնշել էր մրցակցին, բայց չկարողացավ հավասարեցնել հաշիվը։

Կոնֆերենցիաների Լիգա

«Ալաշկերտ» – «Դեբրեցեն» 0:1 (0:0)

0:1 Լոնկար (50)