Գերմանական ակումբը պաշտոնական առաջարկով դիմել է «Լոկոմոտիվին»

Գերմանական «Վերդերը» պաշտոնական առաջարկով դիմել է «Լոկոմոտիվին»՝ ձեռք բերելու թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանին, հայտնում է լրագրող Իվան Կարպովը։

Աղբյուրի համաձայն՝ «Վերդերը» պատրաստ է Տիկնիզյանի համար վճարել 2,5 մլն եվրո։ Հայ ֆուտբոլիստի համար «Լոկոմոտիվը» պահանջում է 5,5 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում 24-ամյա Նաիր Տիկնիզյանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 2 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Տիկնիզյանը 4 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ։