Սքոթ Մաքտոմինայը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքտոմինայը կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին միայն այն դեպքում, եթե պոտենցիալ գնորդը համաձայնի վճարել 47 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստը հետաքրքրված է «Վեսթ Հեմով», որը փոխարինող է փնտրում թիմից հեռացած Դեկլան Ռայսին։