ՊՍԺ-ն ցանկանում է գնել «Բարսելոնայի» նախկին դարպասապահին

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Արնաու Տենասով, հայտնում է RMC Sport-ը:

22-ամյա իսպանացին ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը արդեն պայմանագիր է առաջարկել դարպասապահին։

Ակումբը դիտարկում է Կեյլոր Նավասին փոխարինող իսպանացի դարպասապահի տարբերակը, ով այս ամառ կարող է հեռանալ ակումբից։