ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին վերջերս եղել է Լոնդոնում

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին վերջերս եղել է Լոնդոնում և հանդիպել «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Դանիել Լևիին, հայտնում է RMC Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ անգլիական թիմի ղեկավարը գոհ է, որ փարիզցիները կարող են իրենց թույլ տալ 100 միլիոն եվրո ծախսել հարձակվողի տրանսֆերի վրա, ինչը նվազագույն գումարն է, որը կարող է դիտարկել «Թոթենհեմը»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» 100 միլիոն եվրո է առաջարկել «Թոթենհեմին» 29-ամյա անգլիացու համար։

2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։