«Յուվենտուսը» բանակցություններ է վարում «Այնտրախտի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Յեսպեր Լինդստրյոմի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն` թուրինյան ակումբը ֆուտբոլիստին դիտարկում է Ֆեդերիկո Կիեզայի փոխարինելու համար, ով ամռանը կարող է հեռանալ թիմից:
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 7 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։