Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարությունը ակումբներին 19,7 միլիարդ եվրո է հատկացրել

Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարությունը ավելի քան 19 միլիարդ եվրո է հատկացրել ակումբներին՝ մինչև 2030 թվականը տրանսֆերների համար։

«Սպորտի նախարարությունը 19,7 միլիարդ եվրո է հատկացրել Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբների տրանսֆերների համար մինչև 2030 թվականը»,- թվիթերում գրել է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ-Հիլալը» ՊՍԺ-ին ռեկորդային 300 մլն եվրո է առաջարկել հարձակվող Կիլիան Մբապպեի համար։

Սաուդյան ակումբը պատրաստ է 700 միլիոն եվրո վճարել հենց ֆրանսիացու համար մեկ տարվա պայմանագրի համար։