Սերխիո Ռիկոն ևս մեկ վիրահատության կենթարկվի

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Սերխիո Ռիկոն ևս մեկ վիրահատության կենթարկվի ձիուց ընկնելուց հետո գլխին ստացած հարվածից հետո, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դարպասապահի մոտ ուղեղի արյունազեղում է ախտորոշվել։ Ֆուտբոլիստը կոմայի մեջ է անցկացրել 19 օր, հուլիսի 4-ին նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է սովորական բաժանմունք։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դարպասապահը կարող է ավարտել կարիերան ձիուց ընկնելուց հետո։ Նա նիհարել է 20 կգ: