Իլկայ Գյունդողան. «Գվարդիոլան և Չավին նույն դպրոցից են»

«Բարսելոնայի» նորեկ Իլկայ Գյունդողանը Չավիին համեմատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ։

«Գվարդիոլան և Չավին նույն դպրոցից են։ Գվարդիոլան ազդեց Չավիի ու նրա խաղի վրա: Շատ բան, ինչ մենք անում ենք այստեղ, նման է նրան, ինչ արել ենք «Մանչեսթեր Սիթիում»: Եվ սա նաև ինձ առավելություն է տալիս, ինձ համար ավելի հեշտ կլինի հարմարվել»,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ Գյունդողանը «Բարսելոնա» է տեղափոխվել այս ամառ «Մանչեսթեր Սիթիից»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։