«Մարսելը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից մեկին

«Մարսելը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից մեկին, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը կապ են հաստատել կատալոնացիների հետ՝ քննարկելու Էրիկ Գարսիայի կամ Կլեման Լենգլեի գնման հարցը:

Նշվում է, որ միաժամանակ Լենգլեի հետ պայմանագիր կնքելը հատկապես դժվար կլինի բարձր աշխատավարձի պատճառով, իսկ Էրիկ Գարսիային ցանկանում է ֆրանսիական ակումբը վարձակալել։