Սերխիո Ռամոսը տեղափոխվում է «Ինտեր Մայամի»

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի», հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՄԼՍ-ի ակումբը մեկ քայլ է հեռու իսպանացու հետ պայմանագիր կնքելուց:

Ռամոսը 2022/23 մրցաշրջանի վերջում ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո ստացավ ազատ գործակալի կարգավիճակ։

Ավելի վաղ ամերիկյան ակումբ էին տեղափոխվել Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսն ու Ժորդի Ալբան։