«Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին կարող է տեղափոխվել «Թոթենհեմ», հայտնում է լրագրող Սաշա Տավոլիերին։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները 24-ամյա ֆրանսիացուն դիտարկում են որպես առաջնահերթություն, եթե Հարի Քեյնը հեռանա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թոթենհեմի» հարձակվողը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Այնտրախտի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 80 միլիոն եվրո։