ՊՍԺ-ն ընդունել է «Ալ-Հիլալի» առաջարկը

ՊՍԺ-ն ընդունել է «Ալ-Հիլալի» 300 միլիոն եվրոյի առաջարկը հարձակվող Կիլիան Մբապպեի համար, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին թույլ են տվել բանակցել սաուդյան ակումբի հետ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։